Մոլդովայում հաղթել է Մայա Սանդուի կուսակցությունը. ռուսամետ ընդդիմությունը պարտվեց

Նախնական արդյունքների համաձայն՝ նախագահ Մայա Սանդուի եվրոպականամետ «Գործողություններ և համերաշխություն» կուսակցությունը Մոլդովայի նոր խորհրդարանում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը, ռուսամետ ընդդիմությունը կրկին պարտություն է կրել: 


Քվեարկության մոտ 97%-ի հաշվարկից հետո «Գործողության և համերաշխության կուսակցությունը» (PAS) ստացել է 49.7% ձայն, ինչը նրան տալիս է խորհրդարանի 101 տեղերից 54-ը։