«Մեղրու սար» կոչվող հատվածում ավտոցիստեռնը գլորվել է ձորը․ կա զոհ

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14։15-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 


Պարզվել է, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին HOVO մակնիշի ավտոցիստեռնը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 100 մետր) հարակից ձորը․ վարորդը մահացել է: 


Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: