Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում նախկին Խորհրդային Միության երկրների համար. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպայում օդային տարածքի խախտումները մեկուսացված միջադեպեր չեն, այլ մտահոգիչ միտում, որը սպառնում է ամբողջ Եվրոպային, հաղորդում է UNIAN-ը։


Նա կարծում է, որ Ռուսաստանը փորձում է բաժանել իր դաշնակիցներին, «սակայն միայն ընդհանուր դիրքորոշումը կարող է կանխել ագրեսիան»։


«Ռիսկերը, նրա խոսքով, տարածվում են նաև նախկին Խորհրդային Միության երկրների վրա. չնայած Մոլդովայի կողմից եվրոպական ուղու ընտրությանը, սպառնալիքը մնում է, ինչպես նաև Ղազախստանի և տարածաշրջանի մյուս պետությունների համար», - նշել է Զելենսկին։