Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Աբովյան փողոցում հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Վահագն Ս․-ի վարած «Hayasa 150» մոտոցիկլում։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Մոտոցիկլը ամբողջությամբ վերածվել է մոխրի։ Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Մոտոցիկլավարը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ինչի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվել 50 հազար դրամի չափով: