100 տոկոսով կանխել կամ բացառել նոր հանցանքը, ողջամիտ չէ, հատկապես եթե կա անձանց շրջանակ:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում անդրադառնալովՄերձավանի դեպքերին՝ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը:
«Շուրջ 100 անձի նկատմամբ օպերատիվ-հետախուզական բազմաբնույթ միջոցառումներ են իրականացվել: Հերքելով, բացառելով ստացանք տեղեկություններ, որ հանցանքա կատարած անձի օգտագործած ձեռնոցները, դիմակը հագուստները գտնվում են կոնկրետ վայրում, 2025-ի փետրվարին սպանվածի եղբոր տան չօգտագործվող շինության տարածքում: Խուզարկության միջնորդություններ ներկայացրեցինք և հայտնաբերեցինք կիսաայրված հագուստները, իրերը»,- ասաց նա:
Լրատվամիջոցները տարբեր վարկածներ էին առաջ քաշում՝ քաղաքականից մինչև անձնական: Անդրադառնալով այս ամենին, ՔԿ պետն ասաց, որ իր նախաքննական ցուցմունքում կալանավորված Գևորգ Հարությունյանն ասել է, որ իր արարքի դրդապատճառը վրեժխնդրությունն է եղել:
«Ինքը մտերիմ և շատ մոտ ընկերական հարաբերություններ է ունեցել 2025 թվականի փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի և նրա եղբոր՝ Նարեկ Օհանյանի հետ: Ըստ նրա, քանի որ իր ընկերը մահացել էր Վալոդյա Գրիգորյանի մտերիմների կողմից, մեղավոր է համարում հենց Վալոդյա Գրիգորյանին, և ըստ ցուցմունքի, ինքն ուզել է վերջ տալ էդ ամենին, հիմնական նպատակը Վալոդյա Գրիգորյանին կյանքից զրկելն է եղել: Մենք իհարկե չենք բավարարվում անձի նախաքննական ցուցմունքներով»,- ասաց նա:
Գևորգ Հարությունյանը նաև ասել է, որ սպանությունից մեկ ամիս առաջ դաշտամիջյան հատվածում կրակոցներ է արձակել: Մինչ այդ նաև հետևել է Վալոդյա Գրիգորյանին:
«Այցելել է Վալոդյա Գրիգորյանի տան հարակից տարածքներ, գիտեր, որ հատվածն է տեսաձայնագրվում, որ ժամերին է Վալոդյան Գրիգորյանը մուտք գործում տուն, դուրս գալիս: Մեկ ամիս անընդմեջ հետևել է հետևել է նրան»,- ասաց ՔԿ պետը: