Փարաքարում տեղի ունեցածը հարցեր է բարձրացնում, բնականաբար, այդ հարցերն ինձ էլ են հետաքրքրել և անհանգստացրել. Փաշինյան

Կան անկախ դատական համակարգի և, ընդհանրապես, դատաիրավական համակարգի անկախության ու քաղաքական իշխանության սահմանափակումներ՝ որպես սկզբունք: Բայց հիմա հարցեր են ծագում՝ այնուամենայնիվ, քաղաքական իշխանությունն ինչին պետք է միջամտի, և որտեղ է այն գիծը, որ այդ միջամտությունը պետք է անթույլատրելի լինի: Այդ մասին Ստրասբուրգում հայաստանյան լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Փարաքարում տեղի ունեցող իրադարձություններին:


«Փարաքարում տեղի ունեցածը հարցեր է բարձրացնում, բնականաբար, այդ հարցերն ինձ էլ են հետաքրքրել և անհանգստացրել»,- ասաց նա: