«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է Լառնակա-Գյումրի- Լառնակա երթուղով չվերթերը

«Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. սեպտեմբերի 30-ից մեկնարկել է Լառնակա-Գյումրի-Լառնակա երթուղով չվերթերը Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:


Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից՝ նշելով, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, և հոկտեմբերի 30-ից սկսած՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին:


«Ավիատոմսերի համար՝ wizzair.com:


Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,- ասվում է  հաղորդագրության մեջ: