Ինչ վիճակում են կարի արտադրամասի պայթյունից տուժածները. Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված 4 քաղաքացու առողջական վիճակի մասին:


Տուժածներից մեկը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, մյուսինը՝ բավարար:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կարի արտադրամասում պայթյուն է եղել. հոսպիտալացված քաղաքացիներ կան: