«Հանրապետություն»-ը կմասնակցի Վաղարշապատի ընտրություններին․ հայտնի է թեկնածուի անունը

«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու նոյեմբերի 16-ի ընտրություններին․ այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը։ 


«Մենք թույլ չենք տա, որ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք ռուսահպատակները փորձեն Հայաստանի Հանրապետությունը տանել միութենական պետություն: Հայաստանի անվտանգությունը և անկախությունը վաճառքի ենթակա չեն: Վաղարշապատը Գյումրի 2 չի դառնալու»,- ասված է հաղորդագրությունում։ 


Քաղաքագետ Հարություն Մկրտչյանն էլ գրառմամբ տեղեկացրել է, որ «Հանրապետություն» կուսակցության ցուցակը ինքն է գլխավորելու։ 


«Ցուցակը կգլխավորեմ ես։ Գյումրի 2 թույլ չենք տալու։ Լավ ա լինելու ժողովուրդ ջան»,- գրել է Մկրտչյանը։