«Մարտի 1-ի համար պատասխան եք տալու, մարդասպաններ»․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին

Քիչ առաջ Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի միջև, ինչին հաջորդել է Ալեն Սիմոնյանի ռեպլիկը Օհանյանին «Մարտի 1-ի համար պատասխան եք տալու, դատվելու եք, մարդասպաններ»։

 

Նշենք, որ միջադեպի շարժառիթ է եղել այն, որ օրերս Արծվիկ Մինասյանը իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, թե փաստեր ունի Փաշինյանը պետական դավաճանություն է իրականացրել և շարունակում է , ինչին ի պատասխան այսօր ԱԺ-ում վերջինիս ելույթի ժամանակ  Ալեն Սիմոնյանը հակադարձել է, որ երկրում ինչ տեղի է ունենում մեղադրում եք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մինչդեռ ձեր քաղաքական ղեկավարի օրոք  քաղաքական սպանություններ և Մարտի 1 է տեղի ունեցել։