Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Առաջարկում եմ Վարդան Ղուկասյանի հրավիրած հրատապ ասուլիսում ընտրակաշառքի վերաբերյալ հայտարարություններն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին:
Միաժամանակ, տեղին է, որ Վարդան Ղուկասյանը վերհիշի իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունը, որում նա հայհոյախառն սպառնում էր և պահանջում հանդիպման կանչել մի շարք մարդկանց՝ նշելով, որ վերջիններս չներկայանալու դեպքում խնդիրներ են ունենալու: Վստահ ենք՝ գիտի, որ իրեն վերագրվող այդ ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Նույն ժամանակահատվածին առնչվող այլ քրեական գործեր էլ լավ կանի միտքը բերի և հաջորդ հրատապ ասուլիսում խոսի իրեն քաղաքապետ դարձրածների բաժանած ընտրակաշառքների, և որպես հետևանք առկա քրեական վարույթների մասին: