ՌԴ նախագահը անհեթեթություն է անվանել ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու Մոսկվայի ծրագրերի մասին խոսակցությունները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը անհեթեթություն է անվանել ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու Ռուսաստանի ծրագրերի մասին խոսակցությունները։ Պուտինն այս մասին հայտարարել է «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի նիստի ժամանակ իր ելույթում։


«Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ՞-ի վրա։ Անհնար է հավատալ այս անհեթեթությանը: Հանգստացեք, հանգիստ քնեք», - հայտարարել է Պուտինը։


Նա ասել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները փորձում են կարկատել Եվրոպայի շենքի ճաքերը՝ Ռուսաստանի`որպես  թշնամու կերպար ձևավորելու միջոցով: