Պեկինում իրադարձություններն ավելի արագ զարգացան, քան կարելի էր սպասել. Աննա Հակոբյան

Պեկինում իրադարձություններն ավելի արագ զարգացան, քան կարելի էր սպասել։


Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Աննա Հակոբյանը՝ մանրամասնելով.


«Ըստ Beijing Normal University-ի «School of Philosophy»-ի երկամյա մագիստրոսական ծրագրի ակադեմիական ժամանակացույցի` երկրորդ տարվա աշնանային կիսամյակին հաստատվում է գիտական թեզի թեման, թեզի առաջարկի պաշտպանությունը տեղի է ունենում դեկտեմբերին, ապրիլին թեզը ներկայացվում է պաշտպանության, վերջնական պաշտպանությունը տեղի է ունենում մայիսի վերջին։


Իմ թեզի թեման հաստատվեց առաջին տարվա առաջին կիսամյակի առաջին շաբաթվա ընթացքում: Չեմ թաքցնի, որ այս առիթով շատ ուրախ եմ եւ ներշնչված։ Ու, քանի որ, արդեն պետք է սկսեմ աշխատել գրելու վրա, գիտական ղեկավարիս առաջարկով դա կանեմ` Հայաստանում գտնվելով: Կմեկուսանամ եւ կաշխատեմ թեզիս վրա։ Այն պաշտպանության կներկայացնեմ ավելի շուտ, քան նախատեսված էր։ Ի պատասխան սպասվող զանազան-զարմանազան հորինվածքներին` պետք է ասեմ, որ, ըստ պայմանավորվածության` թեզիս պաշտպանության ամբողջական տեսագրությունը կհրապարակենք։


Հ.Գ. Իսկ Պեկինը փաստորեն աշխարհում երկրորդ քաղաքն է, որտեղ Արփին եւ ես տուն ունեցանք։ Փոքրիկ, հարմարավետ, ժամանակավոր տուն BNU կամպուսում։ Այս մեկ ամսվա ընթացքում Արփին հաճախեց դպրոց, ընկերացավ բոլորի հետ, հատկապես` երկու շատ սիրելի ընկերուհի ձեռք բերեց։


Այն ջերմ վերաբերմունքն ու հոգատարությունը, որ մենք ստացանք, պարզապես անգնահատելի են։ Կարծում եմ` Beijing Normal University-ի «School of Philosophy»-ի հետ ես դեռ երկար ճանապարհ կանցնեմ։


Ի դեպ, համալսարանները վարկանիշավորող ամենահեղինակավոր աղբյուրներից մեկի համաձայն` BNU փիլիսոփայության դպրոցը աշխարհի լավագույն հարյուր համալսարանների շարքում է:


Կրթվելը նորաձև է»: