Երևանի որոշ վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 24-30-ը։


 

«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


 

◾️ Կենտրոնում՝ սեպտեմբերի 25-ին և 28-30-ը,

◾️ Արաբկիրում՝ սեպտեմբերի 28-30-ը,

◾️ Նոր Նորքում՝ սեպտեմբերի 28-ին,

◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։

 


Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


 

◾️ Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթ,

◾️ Կենտրոնում՝ չի գերազանցել,

◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել,

◾️ Շենգավիթում` չի գերազանցել։

 


Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,-հայտնում են կենտրոնից։