Ավտովթար Արագածոտնի մարզում. 3 ուղևոր հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 20։07-ին , Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Ճլի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ կա տուժած։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։


«Nissan» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, պարեկային ծառայության աշխատակիցների հետ վթարված ավտոմեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։