Գայթակղությանը տրվելու պատճառով կարգալույծ է արվել Պոլսո հայոց պատրիարքության միաբաններից մեկը

Պոլսո հայոց պատրարքության հոգևոր խորհուրդը որոշում է կայացրել կարգալույծ անել միաբան Զաքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանին: Համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 2-ին, կիրակնօրյա ժողովի ընթացքում:



Որոշման մասին պատրարքությունը տարածել է նաև հայտարարություն, որում ասված է.



«Պոլսո Հայոց Պատրիարքական Աթոռի միաբաններից Հոգեշնորհ Տ. Զաքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանը՝ հոգեկան և ֆիզիկական առողջական լուրջ խնդիրների հետևանքով, թույլ է տվել անցանկալի և անընդունելի քայլեր, որոնք հանգեցրել են գայթակղության։


Կրոնական Ժողովի որոշմամբ տրված ապաշխարության հնարավորությունը նա սահմանված ժամկետում չի օգտագործել։


Այս պատճառով՝ Ամենապատիվ և Սրբազան Պատրիարքի նախագահությամբ 2025 թ. հոկտեմբերի 2-ին գումարված Կրոնական Ժողովի ԾԱ նիստում միաձայն որոշվել է Զաքեոս վարդապետ Օհանյանին կարգալույծ հայտարարել և նրան դասել աշխարհականների շարքը՝ Թորոս անունով»:


Աղբյուր՝ Ermeni Haber