Մենք կենտրոնացրել ենք մեր ծրագրերը այն ուղղություններով, որոնք որ մեզ թույլ կտան փոխել օդի որակը ձմռան ամիսներին. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է քաղաքացու կողմից տրված օդի որակի վերաբերյալ հարցին:

«Մենք ամբողջ քաղաքում ունենք տեղադրված մոտ 160 օդի որակի չափիչ սարքեր, որոնք տեղադրված են ամենախոշոր շինարարությունների հատվածում: Մենք կենտրոնացած ենք լինելու մեր քառամյա ծրագրով հանքարդյունաբերության վրա, կարգավորում ենք ունենալու ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների համար, կանաչապատման ուղղությամբ ենք աշխատանքներ պլանավորում: Վերջին երեք տարիներին մենք մոտավորապես 50 հա կանաչ տարածքներ ենք ստեղծել իրենց ոռոգման համակարգերով, որոնք նույնպես նպաստում են Երևանում օդի որակի բարելավմանը: Այս ծրագրերը շարունակական են լինելու»,- նշել է Ավինյանը: