Քաղաքացիակենտրոն լրատվություն
Tesla, SpaceX, xAI ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ xAI-ը կմշակի Wikipedia-ի այլընտրանքային տարբերակ՝ բաց հասանելիությամբ առցանց հանրագիտարան, որը հիմնվելու է այնպիսի աղբյուրների վրա, որոնք Wikipedia-ն սովորաբար բացառում է։
Մասկը շարունակաբար քննադատում է Wikipedia-ին՝ մեղադրելով գաղափարական կողմնակալության մեջ։ Այժմ նա հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ ստեղծել բաց հասանելիությամբ հարթակ, որը կօգտագործի այնպիսի լրատվամիջոցների բովանդակություն, ինչպիսիք են Fox News, Breitbart, Daily Caller, Epoch Times և New York Post։
«Մենք ստեղծում ենք xAI-ի Grokipedia-ն։ Դա կլինի հսկայական առաջընթաց Wikipedia-ի համեմատ», — նշել է նա։
Մասկի խոսքով՝ սա անհրաժեշտ քայլ է xAI-ի՝ տիեզերքը հասկանալու նպատակին հասնելու ուղղությամբ։