ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այս գրառումից կարելի է ենթադրել, որ 6 տարի Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրած մարդը չի կարդացել ՀՀ Սահմանադրությունը և չգիտի պատգամավորին ու կառավարության անդամին ներկայացվող պահանջները:
Զավեշտալին այն է, որ եթե նույնիսկ գիտի, բայց համաձայն չէ այդ ցենզին, ապա ուներ հրաշալի հնարավորություն համոզելու գործընկերներին ուղղել այդ «մեծ բացթողումը»` 2015 թվականի սահամանադրական փոփոխությունների քննարկումների ընթացքում, երբ զբաղեցնում էր Արդադատության նախարարի տեղակալի պաշտոնը: Բայց դե այն ժամանակ աչքի առաջ ուներ ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը և չուներ «դուխ»:
Չեմ զարմանա, եթե պարզվի նաև, որ բարձրագույն կրթության պահանջի ջատագով պարոն Թաթոյանը եղել է Տարոն Մարգարյանի կամ Սուրիկ Խաչատրյանի թեկնածուականների գիտական ղեկավարը կամ ընդդիմախոսը:
