Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 



Ակունք Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Հունան Ռուբենյանի թեկնածությունը, Ջրվեժ ՏԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնում՝ Նորայր Սանթրոսյանի թեկնածությունը։ 



Քննարկվել են հանրային հաղորդակցությանը, ինչպես նաև Վաղարշապատ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առնչվող հարցեր։