Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հենապատին

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 11:40-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակ­ված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։


Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին GAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե հենապատին:


Վարորդն արգելափակումից դուրս է բերվել տեղի ուժերով: Փրկարարները վերջինիս ցուցաբերել են համապատասխան օգնություն․ տուժածը հոսպիտալացվել է:


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։