Երևանի Սեբաստիայի փողոցում այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը


Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 08:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում այրվում է ավտոմեքենա:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։57-ին, մարվել՝ 09։05-ին։


Այրվել են Volkswagen մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։