Ձեր ամենօրյա աշխատանքը ձևավորում է մեր երեխաների, քաղաքի և երկրի ապագան. Ավինյանը՝ ուսուցիչներին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է Ուսուցչի օրվա առթիվ:


«Սիրելի՛ ուսուցիչներ,


Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ուսուցչի միջազգային օրվա առթիվ։


Ձեր ամենօրյա աշխատանքը ձևավորում է մեր երեխաների, քաղաքի և երկրի ապագան:


Լուսանկարներում Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ուսուցիչներն են»,- գրել է նա։