«Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ծրագրում է այցելել Հյուսիսային Կորեա, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
«Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական
կոմիտեի հրավերով Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» քաղաքական կուսակցության պատվիրակությունը՝
նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ, կայցելի Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետություն՝
մասնակցելու Կորեայի աշխատավորական կուսակցության հիմնադրման 80-ամյակի տոնակատարություններին»,-
ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
1945 թվականին հիմնադրված կուսակցությունը
ԿԺԴՀ-ում իշխող քաղաքական ուժն է: Այն ներկայումս գլխավորում է Կիմ Չեն Ընը: Կորեայի
աշխատավորական կուսակցության հիմնադրման տարեդարձը նշվում է հոկտեմբերի 10-ին: