Մերձավանի սպանությունների համար մեղադրվող անձը ցույց է տվել տեղանքը, որտեղ սովորել է կրակել

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ:


Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ կատարվել է մեղադրյալի կողմից մատնանշված տեղանքի զննություն, որտեղ վերջինս, համաձայն իր ցուցմունքի, սովորել է կրակել: