Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ձևականները հիմա էլ հասան Երևանի խնդիրների լուծմանը, հայտարարելով, թե «ավտոբուս ձեռք բերելը դա իրական զարգացում չէ», « որ բակերը հիշեցնում են տխուր 90-ականները»։
Գիտե՞ք ինչու եք կարծում, որ Երևանի բակերը 90-ականների տեսքն ունեն, որովհետև վերջին անգամ 90-ականներին եք շրջել Երևանի բակերով։
Գիտե՞ք ինչու եք կարծում, որ ավտոբուս ձեռք բերելը իրական զարգացում չէ, որովհետև երբեք գազելի մեջ կռացած չեք եղել ու չգիտեք, որ հարմարավետ ավտոբուսը և զարգացած տրանսպորտային համակարգը տնտեսության լուրջ խթան են՝ սկսած ժամանակի արդյունավետ կառավարմանից մինչև մարդկանց հարմարավետությունը։ Որքան հարմար է տեղաշարժվում մարդն այնքան բարձր է նրա մոտիվացիան, իսկ մոտիվացված հասարակությունը ունենում է զարգացող տնտեսություն:
ՔՊ-ն Գյումրիում 2018 թվականից հետո չի ստանձնել քաղաքային իշխանություն, բայց Երևանում չեք կարողանա կրկնել Գյումրու շոուն։ Մայրաքաղաքն ունի բավարար բյուջե՝ թե քաղաքի օրը մեծ տոնախմբությամբ նշելու, թե ավտոբուս գնելու, թե վերելակ փոխելու, թե աղբատար մեքնենաներ և աղբամաններ գնելու, թե մանկապարտեզ կառուցելու, թե ճանապարհ ու կոյուղի կառուցելու, թե տրոլեյբուս գնելու, թե բակեր բարեկարգելու, թե ֆուտբոլի դաշտեր կառուցելու, թե աշխատավարձ բարձրացնելու և մի շարք այլ խնդիրներ լուծելու համար։
Իսկ մայրաքաղաքի կենտրոնում դեռևս 2014 թվականին պետք է կառուցվեր կրկեսի նոր շենք, բայց դրա շինարարությունը շարունակվում է արդեն շուրջ 13 տարի։
Մինչև 2018 թվականը մայրաքաղաքը թողել էիք տձև վիճակում, իսկ հիմա այն ուղղակի անհամեմատելի է: