Հոկտեմբերի 1-ից համացանցում ակտիվորեն և համակարգված կերպով շրրջանառվում է տեղեկություն, թե իբր Վրաստանում հայտնաբերվել են Թուրքիայում տպագրված 100 հազարավոր հայկական կեղծ անձնագրեր, նույնականացման քարտեր։
Տեղեկությունն առաջինը՝ հոկտեմբերի 1-ին, հայաստանյան տեղեկատվական տիրույթում տարածել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, որը հղում անելով վրացական պաշտոնական ինչ-որ աղբյուների գրել էր․ «Վրաց֊թուրքական սահմանային մաքսակետում 3 օր առաջ հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր․․․ Հետաքննությանը ներգրավված են Ինտերպոլի և ՆԱՏՕ֊ի ծառայությունները։ Այս առիթով Վրաստանի ՆԳ նախարարը հայտնել է ապօրինի զանգվածային ներգաղթ կամ դիվերսիա կազմակերպելու հնարավոր սպառնալիքը չեզոքացնելու մասին․․․Դատելով հատկապես՝ այդ կեղծ փաստաթղթերում նաև հայկական ազգանունների առատությունից, անհանգստանալու հիմքեր ունենք նաև մենք»։
Արտապատկերումը Գևորգ Դաբիելյանի ֆեյսբուքյան էջիցԱյս գրառումն արտատպել են հայաստանյան բազմաթիվ խոշոր լրատվամիջոցներ (news.am, panorama.am, pastinfo.am, TV5 և այլն):
Նշենք, որ նախկին նախարարի գրառումից հետո տեղեկությունը սկսել են ակտիվորեն շրջանառել սոցիալական մեդիայի տարբեր օգտատերեր ու էջեր՝ պնդելով որ այդ անձնագրերը նախատեսված էին Հայաստանում 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կեղծելու համար (1, 2, 3)։
«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրելով վրաստնայան պաշտոնական ու արժանահավատ աղբյուրները վերոհիշյալ տեղեկության վերբերյալ ոչինչ չի հայտնաբերել։ FIP.am-ը այսօր՝ հոկտմեբերի 6-ին, կապ հաստատեց Դանիելյանի հետ, սակայն վերջինս հարաժարվեց պատասխանել մեր ճշտող հարցերին՝ «Ժամանակ չունենալու» պատճառաբանությամբ։