44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ուղարկվել է ԱԺ-ի առաջին բաժին

Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում,  բոլոր հնարավոր իրավական կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցը ուղարկել ԱԺ-ի առաջին բաժին, որտեղ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր կարող է գնալ և ծանոթանալ զեկույցին։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։