Սերժի նախկին փոխնախարար Արման Թաթոյանը քաղաքականություն մտնելու հայտ է ներկայացրել

Սերժ Սարգսյանի նախկին արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը քաղաքականություն մտնելու հայտ է ներկայացրել։ Այդ մասին նա հայտարարել է սոցցանցի իր էջերում հրապարակված տեսանյութի միջոցով։


«Սա հայտ է ոչ թե հին կանոններով շարժվելու, այլ այդ կանոնները փոխելու մասին, սա հայտ է խոսքին տեր լինելու ու հանուն Հայաստանի աշխատելու մասին՝ ցույց տալու, որ կա ինքնուրույն միտք, ինքնուրույն խոսք ու կարող թիմ»,-մասնավորապես նշել է նա։