Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդարադրձել է Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի հայտարարություններին:
«Հոպարի բուլկին ինքնամոռաց Սովետի քարոզն է անում, հոպարի առաջ էդ խնդիրն են դրել։
Հոգով ստրուկին երբեք ինքնիշխան ու անկախ չես սարքի, սրանք 7 երգ գիտեն, 7-ն էլ Հայաստանը գուբերնիա սարքելու մասին։
Ժամանակին նույն կենտրոնից կառավարվող սրանց նման մեկն էլ առաջարկում էր Հայաստանը Թաթարստան սարքել ու դրա համար փորձում էր Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել»,- գրել է Չախոյանը։
Գրառմանը կից նա նաև սքրինշոթ է հրապարակել: