Այրվել է մոտ 450 հակ անասնակեր․ փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անասնագոմ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 16։53-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան գյուղի Նալբանդյան թաղամասում այրվում է խոտածածկ տարածք:


 

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


 

Պարզվել է, որ Նալբանդյան գյուղի Միկա և Լառա թաղամասի 14-րդ փողոցի տներց մեկի բակում՝ անասնագոմին կից, այրվում է անասնակեր:


 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:48-ին, մարվել է՝ 20:34-ին: Այրվել է մոտ 450 հակ անասնակեր։


 

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի անասնագոմ։