Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանը մարդկանց համար քաղաք է։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ տեղեկացնելով, որ Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին վերափոխվել է՝ դառնալով բարեկարգ, հասանելի և հարմարավետ տարածք բոլոր երևանցիների համար։
«Այգին իր կանաչապատ տարածքներով, հանգստի գոտիներով և ժամանակակից խաղահրապարակներով ապահովում է ակտիվ և հաճելի հանգիստ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։ Այգին ապահովված է նաև ոռոգման համակարգով»,- գրել է Ավինյանն ու տեսանյութ հրապարակել։