Սուբվենցիոն ծրագրով Վաղարշապատում կոյուղու փոխարինման աշխատանքներ են մեկնարկել

Վաղարշապատի համայնքապետարանը տեղեկացնում է, որ մեկնարկել են Պատկանյան փողոցի կոյուղու փոխարինման աշխատանքները։ Դրանք իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակում։





«Ծրագրի շրջանակում ամբողջությամբ հիմնանորոգվելու են Հովհաննես Թումանյան, Ռ. Պատկանյան, Սոս Մանուկյան և Բաղրամյան փողոցները, ներառյալ դրանց ասֆալտբետոնե ծածկը և կոյուղային համակարգը։




Վաղարշապատ համայնքը հետևողականորեն իրականացնում է քաղաքի բարեկարգմանն ու զարգացմանն ուղղված ծրագրեր՝ շարունակելով քայլ առ քայլ փոխել համայնքի կերպարը»,- ասվում է հաղորդագրության մեջ։