Քաղաքացիակենտրոն լրատվություն
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի մահվանից հետո Փարաքարի ավագանին հոկտեմբերի 7-ի արտահերթ նիստում նոր համայնքապետ ընտրեց:
Փարաքարի ավագանու 3 խմբակցություններից միայն «Միասնություն»-ն էր թեկնածու առաջադրել՝ Օնիկ Ախվերդյանին։
Ավագանու նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի: