Թե որքան թերի են Հայաստանի ԶԼՄ-ները հասկանում օգոստոսի 8-ի պայմանագիրը․ Դանագուլյանը հրապարակել է կարևոր կետեր

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) դասախոս Արեգ Դանագուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Թե որքան թերի են Հայաստանի ԶԼՄ-ները հասկանում օգոստոսի 8-ի պայմանագրը․ Դանագուլյանը հրապարակել է կարևոր կետեր

 

Թե որքան թերի են Հայաստանի ԶԼՄ-ները հասկանում օգոստոսի 8-ի պայմանագրը թերևս կարելի է տեսնել նրանով, թե ինչպես են  լրատվամիջոցները լրիվ անտեսում անցած ուրբաթ ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած մի շատ կարևոր իրադարձություն:

 

ԱՄՆ Կոնգրեսում նոր օրինագիծ է առաջադրվել` Preventing Escalation and Advancing Caucasus Engagement Act (PEACE Act) անվանումով: Այն սահմանում է ավտոմատիկ պատժամիջոցներ (snap sanctions) Ալիևի և Ադրբեջանի վերնախավի դեմ` ոչ միայն Հայաստանի դեմ ագրեսսիայի դեպքում, այլ նաև օգոստոսի 8-ի համաձայնագրի չկատարման դեպքում: 

 

Օրինագիծը

 

Վերահսկում է նոր ագրեսիան․ Նախագահական որոշմամբ, եթե Ադրբեջանը իրականացնում է թշնամական գործողություններ Հայաստանի նկատմամբ, օրինագիծը պարտադրում է պատժամիջոցներ կիրառել պատասխանատու բարձր պաշտոնյաների, ստորաբաժանումների, աջակցողների և օտարերկրյա մեղսակիցների նկատմամբ։

 

Թիրախավորում է ֆինանսական աջակցողներին․ Պահանջում է սահմանափակումներ կիրառել օտարերկրյա ֆինանսական հաստատությունների նկատմամբ, որոնք գիտակցաբար նպաստում են նշանակալի գործարքների իրականացմանը նավթային առևտրի հետ կապված ադրբեջանական հաստատությունների համար։

 

Պաշտպանում է մարդասիրական ուղիները․ Թույլ է տալիս շարունակել գործարքները գյուղատնտեսական ապրանքների, սննդի, դեղորայքի և բժշկական սարքերի համար։ Պահպանում է բացառությունները, որոնք վերաբերում են ԱՄՆ հետախուզական գործունեությանը և պայմանագրային պարտավորություններին։

 

Աջակցում է դիվանագիտությանը․ Թույլ է տալիս լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել այն դերակատարների նկատմամբ, ովքեր գիտակցաբար փորձում են հետաձգել, խոչընդոտել կամ տապալել խաղաղության համաձայնագիրը՝ համաձայն այս տարվա Համատեղ հայտարարության։

 

Ապահովում է վերահսկողություն․ Պահանջում է, որ նախագահը պարբերաբար զեկուցի Կոնգրեսին ցանկացած թշնամական գործողության, ինչպես նաև պատժամիջոցների արդյունավետության և վիճակի վերաբերյալ։ Բացի այդ, այն սահմանում է դադարեցման չափանիշներ և յոթ տարվա գործողության ժամկետ։

 

Ըստ օրինագծի առաջադրողների, այն ունի ԱՄՆ պետ. դեպարտամենտի աջակցությունը, ինչպես նաև և՛ հանրապետական և՛ դեմոկրատ կուսակցությունների սատարումը:  Սա չափազանց կարևոր է:

 

Օրինագծի մշակման վրա աշխատել են Global ARM կազմակերպությունը, ինչպես նաև մեր հայրենակից` Նեվադայի Համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալյանը:  Առաջադրող կոնգրեսականներն են Դարել Իսան (Կալիֆորնիա) և Գաս Բիլիրակիսը (Ֆլորիդա):

 

Ավելի մանրամասն կարող եք գտնել գուգլելով`

 

PEACE Act Azerbaijan

 

հ.գ. Կոնգրեսի պալատի նկարը` անցած ապրիլին կոնգրեսական ղեկավարների հետ իմ հանդիպումներից: