Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Գործարանային» կայարանի մուտքի հարակից տարածքում այս օրերին ընթանում են բարեկարգման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:
Տարածքը շուրջ երեք տասնամյակ չէր վերանորոգվել, և այժմ այն աստիճանաբար ստանում է նոր, խնամված տեսք։ Մաքրվում են տարիների փոշով և անձրևների հետքերով պատված բազալտե ու տուֆե պատերը՝ վերադարձնելով տարածքին իր նախկին գեղեցիկ տեսքը։
Առաջացած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը՝ վստահ լինելով, որ աշխատանքների ավարտից հետո կայարանը կդիմավորի բոլորին ավելի գեղեցիկ ու հարմարավետ տեսքով։
Տեսանյութը՝ այստեղ: