Թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսում հայտնաբերվել է կնոջ դի

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:


Տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 23 հասցեի դիմաց Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի սրահում դի կա:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տրոլեյբուսի սրահում հայտնաբերվել է Երևանի բնակիչ 67-ամյա Վարսենիկ Բ.-ի դին:


Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:  Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: