Վարդան Ղուկասյանի մեքենան պահպանվող հատուկ տարածք չի տեղափոխվել. ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել

Լուրեր են շրջանառվում, որ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը փորձել է քարշակով տեղափոխել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին սպասարկող ավտոմեքենան:


Հիշյալի կապակցությամբ «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ-ից հայտնել են, որ նշված մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, և ժամանակ է տրվել՝ մյուս խախտումը վերացնելու համար։


Ըստ ՆԳՆ պատասխանի՝ մեքենան պահպանվող հատուկ տարածք չի տեղափոխվել։


Նկատենք՝ մեքենան զրահապատ է: