Կիրիենկոյի օֆիսից եկել է, որ հանկարծ Հայաստանը բլոկադայից դուրս չբերվի... Ճանապարհների դեմ «թերահավատություն է» հայտնում Աղդամի մուղամը քոքած․ Սաֆարյան

ՄԱՀՀԻ նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

Ժամանակին անթույլատրելի էր համարում Արցախը Հայաստան համարելը։ Հիմա Արցախը Հայաստանի գույնի է ներկել։ Երբ Արցախը վտանգ չուներ, մենք այնտեղ անելիք չպետք է ունենայինք։ Դա իրենց զոնն էր, լվացքատունը, հանցագործներին Հայաստանի արդարադատությունից փախցնելու վայրը, հանքերից ու հողից գերեկամուտ ստանալու վայրը։ Հիմա իրենց արկածախնդրությունից հետո Հայաստանի գույնով են ներկում' իբր Հայաստան է, ավելի ճիշտ' օկուպացված հայրենիքը ետ բերելը համարում են Հայաստանի պարտքը։ Իսկ երբ ետ էինք բերեք, հաղթանակն իրեն էր վերագրում, թե Հայաստանի ղեկավարությունը դեմ էր ազատագրմանե, բայց «մունք կռվալ, մունք հաղթալ ընք»... Ու գլուխը կերան, հաղթանակը մսխեցին... Հիմա էլ Կիրիենկոյի օֆիսից եկել է, որ հանկարծ Հայաստանը բլոկադայից դուրս չբերվի, թթվածին չստանա... Ճանապարհների դեմ «թերահավատություն է» հայտնում Աղդամի մուղամը քոքած... Անիծվեր քեզ ռաստ գալու օրը...


Ավելի ուշ Սաֆարյանը նաև գրել է․ 


Հայաստանի ամենագրավիչ հատվածում երկաթուղու ռելսերը մինչև քոքը մաշածը նեղվել է, որ ԱՄՆ միլիադրների ներդրումներ է բերելու իր քանդածը սարքելու համար... Լավ է անում։ Նիկոլ Փաշինյանն ինչի իր տան միլիարդները չի վերցրել ու երկաթուղին կառուցել, որ ինքն էլ ամերիկացիների ներդրած միլիարդի վրա բազար անի... Հիշել էհ, Քրքի տված միլիարդը... Ինքը չի նստած, որ սիրուն "տեղավորի" ամերիկյան միլիարդները..