Հնարավոր չէ ավելի լավ նկարագրել Ռոբերտ Քոչարյան ֊ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հարաբերությունները. Խուդաթյան

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Եթե մտածում եք՝ 2021 թվականին մեծ հաճույք էի ստանում 8-10 հանդիպումներ ունենալ, ամբողջ Հայաստանի Հանրապետությունով պտտվել, իհարկե՝ չէ։ 


Սա ուղիղ մեջբերում է 10 տարի երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ասուլիսից։


Հնարավոր չէ ավելի լավ նկարագրել Ռոբերտ Քոչարյան ֊ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հարաբերությունները, ուղղակի հնարավոր չէ։