Քոչարյանը ատում է հայ ժողովրդին, Հայաստանը, ասում է՝ հաճելի չէր շփվել ժողովրդի հետ, շրջել Հայաստանով. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին:


«Քոչարյանը ատում է հայ ժողովրդին, ատում է Հայաստանը, ասում է՝ հաճելի չէր շփվել ժողովրդի հետ, շրջել Հայաստանով։


Նախ մեղադրեց Հայաստանին պատերազմ հրահրելու հարցում, ապա հայտարարեց, որ հաճելի չէր պտտվել Հայաստանով ու շփվել ժողովրդի հետ։ Սրանից ավելի էլ ի՞նչ ասի։


Բացահայտեց նաև՝ չի ուզում զբաղվել քաղաքականությամբ, ստիպում են։


Նախագահի աթոռը զավթած Քոչարյան Ռոբերտը Հայաստանի Հանրապետության խայտառակությունն է»,- գրել է Չախոյանը: