Հանրային սննդի օբյեկտի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Արմինե Հովհաննիսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Բաբաջանյան 112/5) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա սննդամթերքից՝ տեղում պատրաստվող մայոնեզից և շաուրմայի պատրաստման համար նախատեսված խոզի կտրատված մսից: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:


 

Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Մայոնեզ»-ի նմուշը «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:


 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Մայոնեզ»-ի արտադրությունը, կասեցվել է:


 

Տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ «Մայոնեզ»-ի արտադրությունը իրավական ակտերով պահանջվող նորմերին համապատասխանեցնելու համար, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: