Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որում մասնավորապես ասում է․
Պատկերացնու՞մ եք,
պատերազմում իբր հաղթած, իբր Ղարաբաղը հայկական պահած, իբր բանակցություններում անգերազանցելի,
իբր տնտեսությունը զարգացրած երեք նախկին ղեկավարները վախենում են գալ ինձ հետ բանավեճի։
Ընդ որում, այդ ժանրը, որ ես քեզ հետ բանավիճելու
բան չունեմ, ինքը լեգիտիմ ժանր է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ մարդկանց խոսացածի
99.9%-ը բանավեճ է ինձ հետ, իսկ չեն գալիս բանավեճի, որովհետեւ իրենց խոսացածի
99.9%-ը, որ բանավեճ է ինձ հետ, ֆեյք է, եւ դա շատ հեշտությամբ ցույց կտամ։
Ի դեպ, խորհրդարանական ընտրություններին եք մասնակցում,
բա բանավեճի չե՞ք գալու ընտրությունների, էլի փախնելու եք։