Սա՛ է ձեր համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը. միասին ենք մեր քաղաքը ազատելու սրանից. Սարուխանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերջին կոչերին և գրել.


«Սիրելի՛ Գյումրեցի,


Սա՛ է Ձեր համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը։


Հասկանու՞մ եք, մարդը Ձեզ դիմում է, որ ԼՑՎԵՔ կողքը, քանի որ իր նպատակն է Ձեր օգնությամբ և Ձեր աջակցությամբ քաղաքականացնել այն ենթադրյալ հանցագործությունները, որով որ անցնում է այս պահին։


ԼՑՎԵԼՈՒՑ հետո էլ զանգելու է այն հայտնի ձայնագրության նման և հայհոյախառը հիշեցնելու է Ձեզ այդ մասին։


Սիրելի՛ Գյումրեցի, մենք միասին ենք մեր քաղաքը ազատելու սրանից»,- գրել է պատգամավորը։