Դեսպան Նարեկ Մկրտչյանն ու սենատոր Սթիվ Դեյնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Սթիվ Դեյնսի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել է դեսպանությունը:


 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգային հարցեր և ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։


 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը և ստորագրված փաստաթղթերին, TRIPP ծրագրի իրականացմամբ ստեղծվող միջտարածաշրջանային համագործակցության  նոր հնարավորություններին։  


 

Դեսպան Մկրտչյանը երախտագիտություն է հայտնել սենատոր Դեյնսին Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում ցուցաբերած աջակցության համար։