Աստվածաբանությունից հեչ բան չեն հասկանում այս պերուացիները․ Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Կարդացի, որ Պերուի Խուլիի շրջանի եպիսկոպոս Սիրո Քիսպե Լոպեսը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ սիրուհիներ ունի:


Շատ զարմացած եմ: Ի՞նչ կարիք կար նման բան անելու: Պետք էր ասել, որ դա կաթոլիկ եկեղեցու ներքին գործն է և պահանջել Պերուի վարչապետի հրաժարականը: Կամ կարելի էր ենթականերին հանձնարարել ընդդիմադիր շարժում սկսել: Կամ զանգվածային անկարգություններ պլանավորել: Զինված հեղաշրջման կոչ անել, ի վերջո:


Աստվածաբանությունից հեչ բան չեն հասկանում այս պերուացիները: