Նորքի բարձունքում կառուցվում է անկախության շրջանում ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարը

Նորքի բարձունքում կառուցվում է անկախության շրջանում ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարը, որն ընդամենը մեկ տարի անց` Հանրայինի 70-ամյակին, կհանձնվի շահագործման։



Հանրայինի նոր՝ 8-րդ մասնաշենքը կառուցվում է ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև ստորագրված Իրականացման պայմանագրով՝ Հայ-չինական համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում։



Այս ծրագիրը հնարավորություն կտա Հանրային հեռուստաընկերությանը ընդլայնելու և կատարելագործելու հեռուստարտադրական ծավալները, նկարահանելու մշակութային և ժամանցային նոր, մեծամասշտաբ նախագծեր։