Հոկտեմբերի 12-ին Երևանի փողոցներով կշարժվի ուրախ ու երաժշտությամբ լցված ավտոբուսը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հոկտեմբերի 12-ին սիրահարվելու քաղաք Երևանի փողոցներով կշարժվի ուրախ ու երաժշտությամբ լցված ավտոբուսը։


 

«Դիջեյների ելույթները, պարերը և բարձր տրամադրությունը կփոխանցվեն ուղևորներին և բոլոր անցորդներին՝ ստեղծելով իսկական շարժվող տոնակատարություն։

 


Երթուղին․


 

-Սկիզբը՝ Մատենադարան, ժ. 17:00

-Երկրորդ կանգառ՝ Կասկադ, ժ. 19:00

-Ավարտ՝ ժ. 21:00, Հանրապետության հրապարակի հարակից փողոցում»,-նշվում է հայտարարության մեջ։