Վիճաբանություն, ծեծկռտուք ու դանակահարություն Աբովյանում. 20-ամյա տուժածը հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 8-ին վիճաբանություն և դանակահարություն են տեղի ունեցել Կոտայքի մարզում:


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել իրավապահները: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:


Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Շանթ Հ.-ն է, որին հիվանդանոց է տեղափոխել իր հայրը: 


Քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված Շանթ Հ.-ի, Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Հրաչյա Հ.-ի, 20-ամյա Լեռնիկ Ա.-ի, 16-ամյա Մինաս Գ.-ի, 19-ամյա Վարդգես Ս.-ի, 19-ամյա Ասատուր Խ.-ի, մյուս կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Ամուր Ա.-ի, 20-ամյա Վիրաբ Ա.-ի, 17-ամյա Ռաֆիկ Ա.-ի, 17-ամյա Կարեն Ե.-ի և 16-ամյա Հայկ Կ.-ի միջև, որի ընթացքում կռվի մասնակից անձանցից մեկը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Շանթ Հ.-ին:  


Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 


Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Աբովյան քաղաքում հայտնի «Բոշ»-ի Հայկի տղան է. նրա հայրը նախկինում աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ ինչո՞ւ են նրան ասում «Բոշ»-ի Հայկ, քանի որ զբաղվում է ավտոմեքենաների վրա, ժողովրդի լեզվով ասած՝ «սիգնալներ» դնելով: 


Պարզվել է, որ վիճաբանությունը, ծեծկռտուքը և դանակահարությունը տեղի են ունեցել Աբովյան քաղաքի Էլար թաղամասի 2-րդ փողոցում, որտեղ տարբեր հատվածներում հայտնաբերել են արնանման հետքեր: