Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կառավարության որոշմամբ «Բիզնես բուկետ» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից:
Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է Չարենցավանի Ֆանտան գյուղում կառուցել ծաղկաբուծության արտադրական բազա՝ բաց դաշտային պայմաններում:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 270 մլն դրամի շինարարական և հողային աշխատանքներ հումքի և հիմնական միջոցների ձեռքբերման և այլ նպատակներով։
Ներկայումս առկա է 10 աշխատատեղ, մինչև 2026 թ. նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 210 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 29 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.4 մլն դրամ: